Իսրայելը հարվածներ է  հասցրել Սիրիայի օդանավակայաններին
Քաղաքական
09:45 22/10/2023
Հայաստան

Իսրայելը հարվածներ է հասցրել Սիրիայի օդանավակայաններին

Իսրայելը հարվածներ է հասցրել Դամասկոսի ու Հալեպի օդանավակայաններին։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով սիրիական հեռուստաընկերություններին։
Դրանք այս պահին չեն աշխատում։

«Այսօր առավոտյան ժամը 5.25-ին իսրայելական կողմը միաժամանակ հրթիռային հարվածներով ռազմական ագրեսիա է իրականացրել Միջերկրական ծովի կողմից՝ Լաթաքիայից արևմուտք և սիրիական օկուպացված Գոլանի բարձունքներից՝ հարվածներ հասցնելով Դամասկոսի և Հալեպի միջազգային օդանավակայաններին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ զոհվել է Դամասկոսի օդանավակայանի մեկ աշխատակից, ևս մեկը վիրավորվել է։


 

Placeholder
Իսրայելը հարվածներ է հասցրել Սիրիայի օդանավակայաններին