Մխիթարյանը նշում է թիմի հաղթանակը
Սպորտ
10:16 22/10/2023
Հայաստան

Մխիթարյանը նշում է թիմի հաղթանակը

«Այս գիշեր կարևոր հաղթանակ տարանք։ Արտագնա խաղերում հաղթանակները շարունակվում են»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ինտեր»-ի խաղացող Հենրիխ Մխիթարյանն ու հրապարակել խաղից լուսանկարներ։

Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան Թուրինում  Իտալիայի Ա Սերիայի 9-րդ տուրում «Տորինո»-«Ինտեր» հանդիպումն ավարտվեց 0-3 հաշվով։ Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ողջ խաղին։ Հաղթանակից հետո «Ինտեր»-ը գլխավորում է մրցաշարային աղյուսակը։








Placeholder
Մխիթարյանը նշում է թիմի հաղթանակը