Վրաստանը 100 տոկոսով կստանա ԵՄ թեկնածուի կարգավիճակ. Կալաձե
Քաղաքական
20:46 23/10/2023
Տարածաշրջան

Վրաստանը 100 տոկոսով կստանա ԵՄ թեկնածուի կարգավիճակ. Կալաձե

Այսօրվա գնահատականներով՝ Վրաստանը 100 տոկոսով կստանա ԵՄ թեկնածուի կարգավիճակ, լրագրողներին ասել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:Այս մասին գրում է Aliq.ge-ն։

Քաղաքապետի խոսքով, չնայած ողջ «արմատական ​​ընդդիմությունը» փորձում է թույլ չտալ, որ երկիրը ստանա կարգավիճակ, սակայն, քաղաքապետի համոզմամբ՝ Վրաստանն անպայման կստանա այդ կարգավիճակը։

«Ամեն ինչ արված է, այլևս փաստարկ չկա, թե ինչու չպետք է մեզ կարգավիճակ շնորհեն»,- ասել է Կալաձեն։

Նշվում է, որ այս տարեվերջին Եվրամիությունը կգնահատի Վրաստանի առաջընթացն ընդլայնման զեկույցի շրջանակներում և կորոշի` երկրին տալ թեկնածուի կարգավիճակ, թե՝ ոչ։

Placeholder
Վրաստանը 100 տոկոսով կստանա ԵՄ թեկնածուի կարգավիճակ. Կալաձե