Շղթայական ավտովթար ԱՄՆ-ում՝  158 ավտոմեքենա և զոհեր
Աշխարհում
12:10 24/10/2023
Աշխարհ

Շղթայական ավտովթար ԱՄՆ-ում՝ 158 ավտոմեքենա և զոհեր

ԱՄՆ Լուիզիանա նահանգում մառախուղի պատճառով տեղի ունեցած վթարի հետևանքով յոթ մարդ Է զոհվել, ավելի քան 25-ը՝ տուժել: Այս մասին հայտնել Է «Reuters»-ը։

Նշվում է, որ միջպետական ավտոճանապարհին մի քանի ՃՏՊ է տեղի ունեցել: Առնվազն 158 մեքենա վթարի է ենթարկվել:

Ոստիկանության տվյալներով՝ ավելի քան 25 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ընդ որում նշվում է, որ զոհերի թիվը կարող է ավելանալ։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով մեքենաներից մեկը կամրջից ընկել է ջուրը։ Տուժածների որոնողական աշխատանքները շարունակվել են մի քանի ժամ։

Լուիզիանայի նահանգապետ Ջոն Բել Էդվարդսը կոչ է արել մարդկանց արյուն հանձնել՝ վիրավորներին օգնելու համար: Ոստիկանությունը ժամանակավորապես փակել է ավտոմայրուղու մի մասը՝ այրված մեքենաների բեկորները մաքրելու և ճանապարհը մաքրելու համար։
 

Placeholder
Շղթայական ավտովթար ԱՄՆ-ում՝ 158 ավտոմեքենա և զոհեր