Խուրցիձեի միակ գոլի շնորհիվ Ալաշկերտը հաղթեց ԲԿՄԱ-ին
Սպորտ
19:33 25/10/2023
Հայաստան

Խուրցիձեի միակ գոլի շնորհիվ Ալաշկերտը հաղթեց ԲԿՄԱ-ին

ՀՊԼ 13-րդ տուրում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ ընդունել է ԲԿՄԱ-ին և նվազագույն հաշվով հաղթանակ է տարել:

Արմսպորտի փոխանցմամբ՝ հանդիպման հաշիվը բացվել է միայն 78-րդ րոպեին. Դավիթ Խուրցիձեն է գրավել բանակայինների դարպասն ու հաղթանակ պարգևել իր թիմին:

Այս հաղթանակից հետո Վահե Գևորգյանի թիմն իր միավորների թիվը հասցրել է 25-ի և շարունակում է մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղը զբաղեցնել: ԲԿՄԱ-ն 13 միավորով 7-րդ տեղում է:

Placeholder
Խուրցիձեի միակ գոլի շնորհիվ Ալաշկերտը հաղթեց ԲԿՄԱ-ին