Ինչ է պետք Զախարյանին «Ռեալ Սոսյեդադում» խաղալու համար
Աշխարհում
12:45 25/10/2023
Աշխարհ

Ինչ է պետք Զախարյանին «Ռեալ Սոսյեդադում» խաղալու համար

«Սպարտակի» և «Զենիթի» նախկին խաղացող Վլադիմիր Բիստրովը կարծում է, որ «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը պետք է օգտվի թիմի գլխավոր մարզիչի տրամադրած խաղային ժամանակից։ Նրա խոսքերը հայտնում է Match TV-ն։

«Պետք է խաղալ և օգտվել այն ժամանակից, որը նրան տալիս են: «Մալյորկայի» հետ վերջին խաղում նա ոչինչ չարեց 45 րոպեում։ Աստված տա, որ խաղա: Զախարյանը պետք է շատ աշխատի իր վրա: Նա պետք է սրի խաղը»,- ասել է Բիստրովը:

Հոկտեմբերի 24-ին Արսեն Զախարյանը իր նորամուտը նշեց «Ռեալ Սոսյեդադի» կազմում Չեմպիոնների լիգայի «Բենֆիկայի» դեմ խաղում։ Նա խաղադաշտ է մտել 76-րդ րոպեին իսպանացիների օգտին 1։0 հաշվով՝ փոխարինելով Անդեր Բարրենեչեային։

Placeholder
Ինչ է պետք Զախարյանին «Ռեալ Սոսյեդադում» խաղալու համար