Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հայաստանում կարմրուկից երեխա է մահացել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նա նշեց, որ երեխան ունեցել է նաև այլ հիվանդություններ, առողջական խնդիրներ, կարմրուկի հանգամանքը ծանր ելքի է հանգեցրել:
Ա.Ավանեսյանը հորդորեց՝ ճիշտ ժամանակին ստանալ պատվաստումները, որոնք պաշտպանում են երեխաներին:
«Եթե տանը փոքրիկը վարակվի ու տանը լինի մեծահասակ անձ, ապա նրանց կյանքի համար ևս վտանգավոր է կարմրուկը», - ասաց նախարարը։
Առողջապահության նախարարությունից մանրամասնում են, որ առողջական ծայրահեղ ծանր վիճակով 1 տարեկան 8 ամսական երեխա է հոսպիտալացվել, ում մոտ ախտորոշվել է կարմրուկ: Փոքրիկն ունեցել է ուղեկցող մի շարք հիվանդություններ: Ժամերի ընթացքում երեխայի առողջական վիճակը կտրուկ վատացել է, որից հետո արձանագրվել է մահ: Փոքրիկը կարմրուկի դեմ պատվաստված չի եղել: