ԵՄ-ն ավելի քան 10 միլիոն եվրո կտրամադրի Հայաստանին՝ աջակցելու կրթության հնարավորություններին
Կրթություն, գիտություն
18:06 26/10/2023
Հայաստան

ԵՄ-ն ավելի քան 10 միլիոն եվրո կտրամադրի Հայաստանին՝ աջակցելու կրթության հնարավորություններին

Համաշխարհային Gateway ֆորումում ԵՄ Հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելին և Եվրոպական ներդրումային բանկի (EIB) նախագահ Վերներ Հոյերը ստորագրել են Հայաստանում կրթական ենթակառուցվածքների բարելավման ֆինանսական փաթեթի մի մասը:

 Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունից մանրամասնում են, որ փաթեթը կներառի 10 միլիոն եվրոյի դրամաշնորհ, որը տրամադրվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից EIB Global-ի միջոցով:

Ֆինանսավորվող ծրագիրը ներառում է երկու՝ արտադպրոցական կրթության և ուսուցիչների վերապատրաստման կենտրոնների կառուցում Հայաստանի հարավային Սյունիքի մարզի Կապանի և Գորիս քաղաքներում։

Կենտրոնները կգործարկվեն Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) կողմից, որը շահույթ չհետապնդող կազմակերպություն է։

Այս կենտրոնները վեցից մինչև 18 տարեկան երեխաների համար կապահովեն հետդպրոցական կրթության հնարավորություններ և հասանելիություն երիտասարդական ծառայություններին: Մինչև 6000 ուսանողներ կսովորեն այնպիսի առարկաներ, ինչպիսիք են մեխանիկա, ծրագրավորում, ձեռներեցություն, լեզուներ, արվեստ, երաժշտություն և այլն:  Նրանք նաև կօգտվեն  սոցիալական աշխատողներից և կրթական խորհրդատուներից, ուսումնական ճամփորդություններից և արտաքին փորձագետների և մասնագետների ներկայացումներից:

Placeholder
ԵՄ-ն ավելի քան 10 միլիոն եվրո կտրամադրի Հայաստանին՝ աջակցելու կրթության հնարավորություններին