«Հրապարակ». Շահրամանյանը որոշել է խախտել լռության ուխտը
Օրվա մամուլ
08:57 26/10/2023
Հայաստան

«Հրապարակ». Շահրամանյանը որոշել է խախտել լռության ուխտը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Սամվել Շահրամանյանը տևական մտորումներից հետո որոշել է խախտել լռության ուխտը և առաջիկա օրերին հանդես գալ մի շարք հարցերի վերաբերյալ պարզաբանումներով։ Արդեն որոշվել է ֆորմատը, դա կլինի հարցազրույց, բայց ոչ Հանրային հեռուստաընկերությամբ։ Նրան հորդորեցին` չգնալ Հ1, Հ1-ն էլ նրան չհրավիրեց եթեր:

Շահրամանյանը կանդրադառնա իր` նախագահի պաշտոնում ընտրությանը, թե ինչու, ինչ հանգամանքներում համաձայնեց ստանձնել նախագահի պաշտոնը, կխոսի նաև պատերազմական գործողությունների, ադրբեջանական կողմի հետ բանակցությունների, ինչպես նաև՝ այլ հարցերի մասին: Կանդրադառնա արցախցիների խնդիրներին, նրանց հուզող հարցերին կպատասխանի:

Կներկայացնի, թե ինչ խնդիրներ են «գույքագրել» իրենք` Արցախից տեղափոխվելուց հետո այս մի քանի շաբաթվա ընթացքում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

Placeholder
«Հրապարակ». Շահրամանյանը որոշել է խախտել լռության ուխտը