«Հրապարակ». 2 տարվա ընթացքում «Հայաստան» դաշինքը ինչ տրանսֆորմացիաների ենթարկվեց
Օրվա մամուլ
09:12 26/10/2023
Հայաստան

«Հրապարակ». 2 տարվա ընթացքում «Հայաստան» դաշինքը ինչ տրանսֆորմացիաների ենթարկվեց

«Հրապարակ» թերթը գրում է.

«Չնայած Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքը ձևավորվեց 3 ուժերի հավասար համամասնությամբ` ՀՅԴ, «Վերածնվող Հայաստան», քոչարյանականներ, սակայն ակնհայտ էր, որ շոգեքարշը Քոչարյանն էր` ոչ մի ուժ միայնակ չէր հաղթահարի անցողիկ շեմը: Բայց 2 տարվա ընթացքում դաշինքն այնպիսի տրանսֆորմացիաների ենթարկվեց, և Քոչարյանն էլ այնքան պասիվացավ, որ այսօր քչերն են հավանական համարում նրա վերադարձը քաղաքականություն:

Այժմ խմբակցությունում գերակշռում են ՀՅԴ-ականները: Եվ ամենամեծ խմբակցությունն ունեցող տիտղոսային ընդդիմությունն անգամ նորմալ գրասենյակ չունի Երևանում, որտեղ կարող են հավաքվել, քննարկել անելիքները: ԱԺ-ից դուրս նրանք հավաքվում են ՀՅԴ ԳՄ շենքում, և խմբակցությունն էլ ոչ այնքան Սեյրան Օհանյանն է ղեկավարում, որքան ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Placeholder
«Հրապարակ». 2 տարվա ընթացքում «Հայաստան» դաշինքը ինչ տրանսֆորմացիաների ենթարկվեց