Արցախից բռնի տեղահանվածների հավաքատեղիներում հայտնաբերեցինք անհայտ ծագումով կրոնական բովանդակությամբ գրականություն. Տեր Զարեհ Աշուրյան
Հասարակություն
12:27 26/10/2023
Հայաստան

Արցախից բռնի տեղահանվածների հավաքատեղիներում հայտնաբերեցինք անհայտ ծագումով կրոնական բովանդակությամբ գրականություն. Տեր Զարեհ Աշուրյան

Տեր Զարեհ Աշուրյանը գրում է. 

«Սիրելիներ երեկ հովվական այցի շրջանաներում Արցախից բռնի տեղահանվածների ժամանակավոր հավաքատեղիներում հայտնաբերեցինք անհայտ ծագումով կրոնական բովանդակությամբ գրականություն՝ նախատեսված մանուկների համար:

Պարզվում է, որ կրոնական կազմակերպություններն և աղանդները փորձում են ստեղծված իրավիճակում իրենց պիղծ և ազգակործան քարոզչությամբ շեղել արցախցի մեր եղբայներին և քույրերին, և առավել վտանգավոր է, որ փոքրիկներին են փորձում ներգրավել իրենց աղանդավորական խմբերի մեջ, խաբելով ծնողներին, իբրև թե եկեղեցի են ներկայացնում:

Հրավիրում ենք պատկան մարմինների ուշադրությունը վերոնշյալ խնդրի վերաբերյալ, և զգուշացնում ենք բոլոր նրանց, ովքեր հանցավոր անգործություն կդրսևորեն...»։ 

 

Placeholder
Արցախից բռնի տեղահանվածների հավաքատեղիներում հայտնաբերեցինք անհայտ ծագումով կրոնական բովանդակությամբ գրականություն. Տեր Զարեհ Աշուրյան