Որոշում՝ շինարարների համար դպրոցաշինությունը գրավիչ դարձնելու նպատակով
Կրթություն, գիտություն
15:14 26/10/2023
Հայաստան

Որոշում՝ շինարարների համար դպրոցաշինությունը գրավիչ դարձնելու նպատակով

«Ծրագրի շրջանակներում արդեն ընտրված է և ՀՀ կառավարության որոշումներով հաստատվել են թվով 170 հաստատություն, այդ թվում՝ 70 կրթահամալիր և 100 դպրոց»,-կառավարության նիստում հայտարարեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյան՝ զեկուցելով պետբյուջեի միջոցներով դպրոցների և կրթահամալիրների կառուցման գործընթացների կազմակերպման առանձնահատկություններ:

Նրա խոսքով՝ նախագծի նպատակը պետական գնումների շրջանակում իրականացվող շինարարական ծրագրերը շինարարական ընկերությունների համար ավելի գրավիչ դարձնելն է:

Հայտնելով, որ ծրագրով նախատեսված շինարարական ծրագրերը նախատեսվում է իրականացնել մինչև 2026 թվականը և դիտարկելով ժամկետները, ծավալները և պետական գնումների կազմակերպման համար գործող օրենսդրությունը՝ կոմիտեհի նախագահն ասաց, որ անհրաժեշտություն է առաջացել սահմանելու որոշակի առանձնահատկություններ, որոնք թույլ կտան ավելի պարզ և գրավիչ դարձնել մրցութային գործընթացը և ապահովել պատվիրատուի համար անհրաժեշտ երաշխիքներ:

«Կապալառուների հետ կնքվելիք պայմանագրերը լինելու են գործոնային: Կապալառուին վճարվող կանխավճարի հաշվարկման և մարման մասով նույնպես առանձնահատկություններ են սահմանված: Կպահպանվի ենթակապալի ինստիտուտը, սակայն կսահմանվեն որոշակի սահմանափակումներ, օրինակ՝ ենթակապալով կարող է իրականացվել շինարարական աշխատանքների ոչ ավելի, քան 30%-ը»,- ասաց Ղուլարյանը:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ հավելեց, որ մինչև 2026 թվականը պետք է ավարտին հասցնեն Կառավարության ծրագրով նախատեսված 300 դպրոցների շինարարությունը: 

Placeholder
Որոշում՝ շինարարների համար դպրոցաշինությունը գրավիչ դարձնելու նպատակով