Կառավարությունը խոստանում է վերականգնվող էներգիայի մասնաբաժինը 2040թ.-ին հասցնել 50-60%-ի
Տնտեսություն
11:37 26/10/2023
Հայաստան

Կառավարությունը խոստանում է վերականգնվող էներգիայի մասնաբաժինը 2040թ.-ին հասցնել 50-60%-ի

Կառավարության նիստն այսօր վարում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

Ներկայացնելով երեք զեկուցվող հարցերից մեկը՝ ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանն ասաց. «Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել մինչև 2040թ. Էներգետիկայի զարգացման ռազմավարական ծրագրում և ժամանակացույցում»:

Փոխնախարարը հայտնեց, որ փոփոխության հիմքերից մեկն այն է, որ 2022 թվականին էներգետիկայի բնագավառում արդեն անցել են ազատ շուկայավարման կանոններին:

«Այն էականորեն փոխել է իրավիճակը, մասնավորապես՝ մենք հրաժարվել ենք երաշխավորված գնով էլեկտրաէներգիա գնելու պրակտիկայից այն ծավալներով, որով նախատեսվում էր ռազմավարությունում»,-հայտարարեց փոխնախարարը:

Վաչե Տերտերյանը հայտնեց, որ կարողացել են մեծացնել նաև այլընտրանքային էներգիայի արտադրության արևային ֆոտովոլտային կայանների ստեղծման տեմպերը, ինչը հնարավորոթյուն է տալիս ռազմավարության որոշակի ցուցանիշներ վերանայել, կամ բարելավել:

«Այս պայմաններում մենք նոր ցուցանիշ ենք սահմանում 2040թ.-ի համար և ոչ միայն ֆիզիկապես ենք ֆիքսում, որ 1000 մգ/վատի փոխարեն մինչև 2040թ.  2000 մգ/վատը վերականգնվող էներգետիկայի մասնաբաժին կունենանք»,-հայտարարեց փոխնախարարը՝ նշելով, որ դրա մեջ հաշվարկված չէ քամու էներգիայի օգտագործման ցուցանիշը:

Նա նաև հայտնեց, որ ռազմավարության նոր փոփոխությամբ վերականգնվող էներգիայի մասնաբաժինը 2040թ.-ին նախատեսվում է հասցնել 50-60%-ի:

Placeholder
Կառավարությունը խոստանում է վերականգնվող էներգիայի մասնաբաժինը 2040թ.-ին հասցնել 50-60%-ի