Ադրբեջանից արձագանքել են Ֆրանսիաի մշակույթի նախարարի՝ Երևանում արած հայտարարություններին
Քաղաքական
11:27 27/10/2023
Հայաստան

Ադրբեջանից արձագանքել են Ֆրանսիաի մշակույթի նախարարի՝ Երևանում արած հայտարարություններին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի՝ Հայաստանում արած հայտարարություններին։ Մասնավորապես Ֆրանսիայի մշակույթի նախարարն ասել էր, որ  Ֆրանսիայի կառավարության տրամադրած ֆինանսական միջոցներով ALIPH ասոցիացիան կարողացել է արբանյակային տարբեր պատկերներ, լուսանկարներ նույնականացնել, և արդեն ձևավորվել է Լեռնային Ղարաբաղում մնացած ժառանգության տվյալների բազա այն ամեն մասին, ինչ մնացել է և  ինչ վիճակում են գտնվում մշակութային հուշաձանները, ինչպես նաև՝  միջազգայն հարթակներում բարձրաձայնելու է Լեռնային Ղարաբաղում գտնող վտանգված մշակութային ժառանգության պահպանության հարցը։

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն նշել է, որ Ադրբեջանը քաջ գիտակցում է իր տարածքում գտնվող բոլոր մշակութային և պատմական հուշարձանների պաշտպանության կարևորությունը և, մասնավորապես, իր պարտավորությունները։

«Ֆրանսիան, որպես այլ ազգերին պատկանող պատմամշակութային արժեքները բռնագրաված երկիր, բարոյական իրավունք չունի նման պահանջներ ներկայացնելու»,- նշել է նա։

Հաջիզադեի խոսքով, Ադրբեջանի Հանրապետության տարածքում գտնվող մշակութային ժառանգությունը, «անկախ ծագումից, աշխարհիկ կամ կրոնական պատկանելությունից, մարմնավորում է ադրբեջանական ժողովրդի մշակութային բազմազանությունը, որը Ադրբեջանը գնահատում և պաշտպանում է»։

«Եվս մեկ անգամ կոչ ենք անում ֆրանսիական կողմին չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին և դադարեցնել նման սադրիչ հայտարարությունները»,- ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, ասել է Հաջիզադեն։

Placeholder
Ադրբեջանից արձագանքել են Ֆրանսիաի մշակույթի նախարարի՝ Երևանում արած հայտարարություններին