Վերակենդանացման բաժանմունքներ հոսպիտալացված բոլոր16 պացիենտները 0-4 տարեկան են. Եվգենյա Խաչատրյանը
Առողջություն
12:50 27/10/2023
Հայաստան

Վերակենդանացման բաժանմունքներ հոսպիտալացված բոլոր16 պացիենտները 0-4 տարեկան են. Եվգենյա Խաչատրյանը

«Արդեն երկու շաբաթ է Հայաստանը գտնվում է սուր շնչառական վարակի սեզոնում և ունենք հիվանդացության աճ»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում հայտնեց Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության բժիշկ-համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանը:

Նա տեղեկացրեց, որ աճը գրանցվել է Երևանում և բոլոր մարզերում:

«Նախորդ շաբաթվա համեմատ 1.1 անգամ աճ ունենք, իսկ այս ժմանակահատվածը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1.5 անգամ աճ է գրանցել»,- ասաց Եվգենյա Խարատրյանը և տեղեկացրեց, որ վարակման դեպքերը հիմնականում արձանագրվում է մինչև 18 տարեկանների մոտ, որն ամբողջ հիվանդացության դեպքերի 70% է կազմում, իսկ նրանց  50%-ը 0-4 տարեկան երեխաներն են:

Բժիշկ-համաճարակաբանը հայտնեց, որ շտապօգնության կանչերի գրեթե 12 %-ը պայմանավորված են սուր-շնչառական վարակներով, իսկ ըստ ԱՆ դիտարկումների հոկտեմբերի 26-ի դրության ՀՀ բժշկական կազմակերպություններում սուր շնչառական վարակներով հոսպիատալացված 500 պացիենտ կա, որի գրեթե 90%-ը կազմում են 0-18 տարեկան երեխաները:

Նա շեշտեց, որ այդ ցուցանիշը խոսում է բուժհիմնարկների համապատասխան բաժինների ծանրաբեռնվածության մասին:

«16 հիվանդ հոսպտալացված է վերակենդանացման բաժանմունքներ, բոլորն էլ 0-4 տարեկան երեխաներն են»,-տեղեկացրեց Եվգենյա Խաչատրյանը:

 

Placeholder
Վերակենդանացման բաժանմունքներ հոսպիտալացված բոլոր16 պացիենտները 0-4 տարեկան են. Եվգենյա Խաչատրյանը