Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ամերիկյան Morning Edition ռադիոյին տված հարցազրույցում ասել է, որ Իսրայելի անվտանգությունն ու քաղաքական համակարգը լիովին փլուզվել են, և միակ բանը, որ այժմ գործում է երկրում, նրա ռազմական մեքենան է։
«Տարածաշրջանի ներսում մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ Իսրայելի և՛ անվտանգության, և՛ քաղաքական համակարգը ամբողջությամբ փլուզվել է»,-ասել է նախարարը։
Նա հավելել է, որ Իսրայելի քաղաքացիներն այլևս չեն վստահում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, և միակ բանը, որ այժմ գործում է երկրում, դա նրա ռազմական մեքենան է։