Երևանի և Բաքվի միջև դրական տեղաշարժեր կան. Շալվա Պապուաշվիլի
Քաղաքական
20:33 27/10/2023
Տարածաշրջան

Երևանի և Բաքվի միջև դրական տեղաշարժեր կան. Շալվա Պապուաշվիլի

Վրաստանի գլխավոր նպատակն ու խնդիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումն է։ Sputnik Գրուզիայի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին:  

«Ուրախ եմ, որ այս առումով դրական տեղաշարժեր կան խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Ես հույս ունեմ, որ դա հնարավորինս շուտ կիրականացվի, քանի որ մեր ընդհանուր շահերից է բխում մեր տարածաշրջանը դարձնել խաղաղ և անվտանգ տարածք»,- հայտարարել է նա։

Խորհրդարանի նախագահի խոսքով՝ Վրաստանը միշտ եղել է երկիր, որը հնարավորություն է տվել Հայաստանին և Ադրբեջանին հանդիպել առարկայական քննարկումների համար՝ պահպանելով չեզոքություն երկու երկրների նկատմամբ:

«Դա միշտ արվել է տարբեր ձևաչափերով և տարբեր մակարդակներով։ Վրաստանը գրեթե միակ երկիրն է, որի նկատմամբ երկու երկրներն էլ բացարձակ վստահություն ունեն, քանի որ հակամարտության ընթացքում, մենք լիակատար չեզոքություն ենք պահպանել։ Ի դեպ, բոլոր իշխանությունները հաստատել են դա», -ասել է Պապուաշվիլին։

Ինչ վերաբերում Է Վրաստանի դերին, ապա Պապուաշվիլիի խոսքով` Վրաստանի վարչապետը սերտ հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի վարչապետի, այնպես էլ Ադրբեջանի վարչապետի և նախագահի հետ:

Placeholder
Երևանի և Բաքվի միջև դրական տեղաշարժեր կան. Շալվա Պապուաշվիլի