ՌԴ-ն Ֆինլանդիային հայտնել է սահմանային համագործակցության մասին համաձայնագիրը դադարեցնելու մասին
Քաղաքական
14:38 27/10/2023
Աշխարհ

ՌԴ-ն Ֆինլանդիային հայտնել է սահմանային համագործակցության մասին համաձայնագիրը դադարեցնելու մասին

Ֆինլանդիայի դեսպան Անտտի Հելանտերան կանչվել է ՌԴ ԱԳՆ, որտեղ նրան հայտնել են սահմանային համագործակցության մասին համաձայնագրի գործողության դադարեցման մասին: «Գազետա․ռու»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել են ԱԳՆ-ից։

«Դիվանագիտական առաքելության ղեկավարին հայտարարվել է, որ որոշում է կայացվել դադարեցնել սահմանային համագործակցությունը խթանելու մասին համաձայնագրի գործողությունը», - հստակեցրել են գերատեսչությունում:

Հստակեցրել են, որ համաձայնագրի դադարեցման մասին որոշումն ընդունվել է որպես պատասխան միջոց Ֆինլանդիայի կողմից «առճակատման գործողություններին»: Որպես օրինակ են բերվել վիզաների ստացման հարցում ռուսաստանցիների նկատմամբ խտրականության փաստերը և ֆիննական կողմի կողմից առևտրատնտեսական կապերի խզումը։

ԱԳՆ-ում հիշեցրել են, որ այդ փաստաթուղթը Ռուսաստանն ու Ֆինլանդիան ստորագրել են Հելսինկիում 2012 թվականի ապրիլի 13-ին: Համաձայնագիրը կդադարեցվի 2024 թվականի հունվարի 24-ին:
 

Placeholder
ՌԴ-ն Ֆինլանդիային հայտնել է սահմանային համագործակցության մասին համաձայնագիրը դադարեցնելու մասին