Տարածաշրջանի երկրներն արդեն իսկ կառուցել են կամ կառուցում են Հայաստանը շրջանցող ենթակառուցվածքներ.Սուրեն Պարսյան
Տնտեսություն
22:39 27/10/2023
Հայաստան

Տարածաշրջանի երկրներն արդեն իսկ կառուցել են կամ կառուցում են Հայաստանը շրջանցող ենթակառուցվածքներ.Սուրեն Պարսյան

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է.

«Նիկոլ Փաշինյանի հրապարակած «Խաղաղության խաչմերուկ»-ը մշտապես քննարկել և փորձել են կյանքի կոչել բոլոր իշխանությունները: Այժմ այս ծրագիրը քիչ իրատեսական է, քանի որ տարածաշրջանի երկրները արդեն իսկ կառուցել են կամ կառուցում են Հայաստանը շրջանցող ենթակառուցվածքներ:

Մասնավորապես` ներկայում շահագործվում է արևելք-արևմուտք Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը, ինչպես նաև ռուսական և ադրբեջանական իշխանությունների կողմից ֆինանսավորվում է Մաստարա-Ռաշդ երկաթգծի կառուցումը, որը կմիացնի ադրբեջանական երկաթգիծը իրանականին:

Հետևաբար, լավագույն դեպքում Իրանը պատրաստ կլինի օժանդակել Սյունիքով ավտոմոբիլային ճանապարհի շինարարական աշխատանքներին: Գործնականում Ադրբեջանին և Թուրքիային հետաքրքիր է ոչ թե ճանապարհը, այլ հենց Սյունիքը»:

Placeholder
Տարածաշրջանի երկրներն արդեն իսկ կառուցել են կամ կառուցում են Հայաստանը շրջանցող ենթակառուցվածքներ.Սուրեն Պարսյան