Լուվրի թանգարանի աջակցությամբ իրականացվում է Էրեբունի թանգարանի մշտական ցուցադրության փոփոխության ծրագիրը
Մշակույթ
19:45 28/10/2023
Հայաստան

Լուվրի թանգարանի աջակցությամբ իրականացվում է Էրեբունի թանգարանի մշտական ցուցադրության փոփոխության ծրագիրը

Պաշտոնական այցով Հայաստանում գտնված  Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի գլխավորած պատվիրակությունն  այցելել էր Էրեբունի թանգարան և ամրոց:  Պատվիրակաության կազմում է եղել նաև Լուվրի նախագահ-տնօրեն  Լուորեն դե Կան:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը պատվիրակությանը ներկայացրել է Էրեբունի թանգարանի և ֆրանսիական տարբեր հասատատությունների միջև ընթացող ծրագրերի մասին:

Արգելոց-թանգարանից հայտնում են, որ ներկայումս Լուվրի թանգարանի Հին Մերձավոր Արևելքի դեպարտամենտի աջակցությամբ իրականացվում է Էրեբունի թանգարանի մշտական ցուցադրության փոփոխության ծրագիրը, որը կավարտվի 2024 թվականի ապրիլի վերջին:  Էրեբունի ամրոցում 2008 թվականից պեղումներ են իրականացվում հայ-ֆրանսիական հնագիտական արշավախմբի կողմից, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ իրականացվել են մի շարք կարևոր ծրագրեր, որոնց թվում է Էրեբունի և Կարմիր բլուր հուշարձանների տարբեր կառույցների եռաչափ վերակազմությունների հայերեն և ֆրանսերեն տեքստերով հագեցած կատալոգը:

Ներկայումս Երևանի քաղաքապետարանի, Գրենոբլի հողի -արտարապետության հետազոտությունների կենտրոնի, Լիոնի ճարտարապետության համալսրանի և Էրեբունի թանգարանի համագործակցությամբ Կարմիր բլուր հնավայրում իրականացվում է ուրարտական շինարարական ավանդույթներին համապատասխան կերպով աղյուսների արտադրության ծրագիրը:

Ֆրանիայի ժառանգության ազգային ինստիտուտը մշտապես մասնագիտական խորհրդակցություն է իրականացնում ուրարտական տեքստիլների և քարե կառույցների կոնսերվացման, ամրակայման և պահպանության հարցերում: 

Placeholder
Լուվրի թանգարանի աջակցությամբ իրականացվում է Էրեբունի թանգարանի մշտական ցուցադրության փոփոխության ծրագիրը