Ղազախստանում հանքի հրդեհի զոհերի թիվը հասել է 11-ի
Աշխարհում
10:12 28/10/2023
Աշխարհ

Ղազախստանում հանքի հրդեհի զոհերի թիվը հասել է 11-ի

Ղազախստանի Կարագանդայի շրջանի Կոստենկոյի հանքավայրում տեղի ունեցած վթարի զոհերի թիվը յոթից հասել է 11-ի, 18 վիրավոր հանքափոր հիվանդանոցում է: «ՌԻԱ նովոստին» գրում է, որ այդ մասին հայտնել է շրջանի ակիմ (նահանգապետ) Էրմագանբեթ Բուլեկպաևը։

Ավելի վաղ հաղորդվել էր յոթ զոհի մասին:

«Այսօր Կոստենկոյի հանքավայրում հրդեհ է տեղի ունեցել, որը, ցավոք, հանգեցրել է 11 մարդու մահվան, 18 հոգի տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել»,-ասել է Բուլեկպաևը Facebook սոցիալական ցանցում տարածած հայտարարության մեջ։

Placeholder
Ղազախստանում հանքի հրդեհի զոհերի թիվը հասել է 11-ի