«Փաստ». Զգալիորեն թանկանալու է Երևանի կենտրոնում ավտոկայանատեղերի վճարը
Օրվա մամուլ
09:16 28/10/2023
Հայաստան

«Փաստ». Զգալիորեն թանկանալու է Երևանի կենտրոնում ավտոկայանատեղերի վճարը

«Փաստ» թերթը գրում է.

««Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, 2024 թվականից զգալիորեն թանկանալու է մայրաքաղաքի կենտրոնում ավտոկայանատեղերի, այսպես կոչված՝ «կարմիր գծերի» վճարը: Ընդ որում, մեր աղբյուրի փոխանցմամբ, գործելու է գոտիականության սկզբունքը. պայմանականորեն ասված՝ ավելի «խիտ» կենտրոն և համեմատաբար «թեթև» կենտրոն:

Ըստ այդ գոտիականության էլ սահմանվելու է վճարի չափը, սակայն, միևնույնն է, այն անհամեմատ բարձր է լինելու գործող գնից: Մեր տեղեկություններով, այդպիսի որոշման պաշտոնական պատճառաբանությունն այն է լինելու, որ այսպիսով քաղաքապետարանը ձգտում է նպաստել մայրաքաղաքի կենտրոնի երթևեկության բեռնաթափմանը և կայանման սուր խնդրի լուծմանը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder
«Փաստ». Զգալիորեն թանկանալու է Երևանի կենտրոնում ավտոկայանատեղերի վճարը