Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ամստերդամում բողոքի ակցիա է կայացել Ուկրաինային զենք մատակարարելու դեմ
Ավելի քան 100 մարդ հավաքվել է Ամստերդամի կենտրոնական հրապարակում՝ մասնակցելու ի պաշտպանություն Ուկրաինայում խաղաղության և Կիևին զենք մատակարարելու դեմ ակցիային։ Ակցիայի մասնակիցները խաղաղությունը խորհրդանշող սպիտակ դրոշներով քայլել են քաղաքի կենտրոնով։
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, երթի մասնակիցների կարծիքով, Նիդեռլանդների համար կարևոր է հանդես գալ խաղաղության օգտին և չեզոք մնալ:
«Նիդեռլանդներում մենք բավականաչափ խնդիրներ ունենք։ Մարդիկ չեն կարող վճարել բնակարանի վարձի, գազի և էլեկտրաէներգիայի համար: Մինչդեռ կառավարությունը հրթիռներ է ուղարկում Ուկրաինա։ Դա պետք է դադարեցվի, դրա համար էլ ես գնացի այս քայլին։ Մենք պետք է դադարեցնենք զենք մատակարարել և հանդես գանք խաղաղության օգտին»,- ասել է մասնակիցներից մեկը։