Իսրայելը հայտարարել է, որ անհանգստացած է Ռուսաստանի և Իրանի միջև կապերով
Քաղաքական
21:57 30/10/2023
Տարածաշրջան

Իսրայելը հայտարարել է, որ անհանգստացած է Ռուսաստանի և Իրանի միջև կապերով

Իսրայելի իշխանությունները շահագրգռված են Ռուսաստանի հետ նորմալ հարաբերությունների պահպանմամբ, որոնք վերջին տարիներին ավելի են բարդացել, սակայն իսրայելական կողմը մտահոգված է Մոսկվայի և Թեհրանի միջև կապերի ամրապնդմամբ։ Այս մասին հայտարարել է Իսրայելի ռազմավարական պլանավորման նախարար Ռոն Դերմերը։

Այս մասին տեղեկատվություն է հրպրակել ՏԱՍՍ-ը:

«Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք բարդ հարաբերություններ ենք ունեցել Ռուսաստանի հետ»,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ՝ ելույթ ունենալով վարչապետ Բենիամին Նեթանյահուից հետո։

«Կարծում եմ, որ լավագույն բանը, որ կարելի է անել, դա Ռուսաստանի հետ նորմալ հարաբերությունների պահպանումն է: Մենք, իհարկե, շատ մտահոգված ենք Իրանի և Ռուսաստանի միջև կապերով»,-հավելել է Դերմերը:

Placeholder
Իսրայելը հայտարարել է, որ անհանգստացած է Ռուսաստանի և Իրանի միջև կապերով