Մոլդովայում շտապ արգելափակվում է մուտքը ՏԱՍՍ-ի և ռուսական այլ առաջատար լրատվամիջոցների կայքեր
Քաղաքական
16:12 30/10/2023
Աշխարհ

Մոլդովայում շտապ արգելափակվում է մուտքը ՏԱՍՍ-ի և ռուսական այլ առաջատար լրատվամիջոցների կայքեր

Մոլդովայի տեղեկատվության և անվտանգության ծառայությունն արգելափակում է ՏԱՍՍ-ի և ռուսական այլ առաջատար լրատվամիջոցների կայքերի մուտքերը։ Տնօրեն Ալեքսանդր Մուստյացայի համապատասխան հրամանը հրապարակել է գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Պարտադիր հրահանգներ պարունակող հրամանն ուղարկվել է ցանցերի և էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատակարարներին՝ կայքերն անհապաղ արգելափակելու նպատակով»,-ասվում է հաղորդագրությունում։

Արգելքը կազդի նաև «Lenta.ru», «Interfax», «Moskovsky Komsomolets», «Izvestia», «Komsomolskaya Pravda»,«aif.ru», «Rossiyskaya Gazeta», «Regnum» և «Riafan» գործակալությունների, «Sputnik ռադիոյի», ինչպես նաև մոլդովական մի շարք ռեսուրսների վրա։

Placeholder
Մոլդովայում շտապ արգելափակվում է մուտքը ՏԱՍՍ-ի և ռուսական այլ առաջատար լրատվամիջոցների կայքեր