Երասխի մետաղաձուլական գործարանի կառուցումը շարունակվում է, բայց այլ վայրում. Քերոբյան
Քաղաքական
16:43 31/10/2023
Հայաստան

Երասխի մետաղաձուլական գործարանի կառուցումը շարունակվում է, բայց այլ վայրում. Քերոբյան

«Երասխում հայ-ամերիկյան մետաղաձուլական գործարանի կառուցման  պրոեկտը շարունակվում է, այն իրագործման ընթացքում է»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Հարցին՝ արդյոք այն կառուցվում է նույն վայրում,  Քերոբյանը կարճ պատասխանեց. «Մոտակայքում»։

Պատասխանելով հարցին, թե արդյոք այսպիսով տուրք չի տրվում ադրբեջանական սպառնալիքին,  Քերոբյանն ասաց. «Մենք այստեղ գործ ունենք մասնավոր ներդրումներ իրականացնող ընկերությունների հետ, որոնք էլ որոշում են իրենց հետագա անելիքը։ Հաշվի առնելով աշխարհագրական և տարածաշրջանային միջավայրը՝ փորձում ենք իրենց մաքսիմալ օգտակար լինել»։

Երասխի գործարանի կառուցման աշխատանքները սկսվել են ամիսներ առաջ, սակայն  Ադրբեջանի բնապահպանության նախարարությունը հայտարարել էր, թե այդ նախագիծը հարվածում է տարածաշրջանի բնապահպանական անվտանգությանը և կարող է աղտոտել Արաքսի ջրերը։ Բացի այդ, Ադրբեջանը պարբերաբար կրում էր գործարանի ուղղությամբ, վիրավորվել էին նաև շինարարության վրա  աշխատող երկու օտարերկրացիներ։

Placeholder
Երասխի մետաղաձուլական գործարանի կառուցումը շարունակվում է, բայց այլ վայրում. Քերոբյան