Բլինքենը կրկին կմեկնի Իսրայել
Քաղաքական
10:07 01/11/2023
Աշխարհ

Բլինքենը կրկին կմեկնի Իսրայել

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նոյեմբերի 3-ին կայցելի Իսրայել ՝ Մերձավոր Արևելք կատարած նոր շրջագայության շրջանակներում։ Այս մասին հայտնել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը,  գրում է «Ռիա Նովոստի»-ն։

«Պետքարտուղար Բլինքենը ուրբաթ օրը կայցելի Իսրայել ՝ հանդիպելու Իսրայելի կառավարության անդամների հետ», - հայտարարել Է Միլլերը:

Նրա խոսքով՝ Իսրայելից Բլինքենը կմեկնի տարածաշրջանի այլ երկրներ:

Սա կլինի պետքարտուղարի երկրորդ այցը Մերձավոր Արևելք պաղեստինա-իսրայելական հակամարտության ներկայիս սրացումից հետո։
 

Placeholder
Բլինքենը կրկին կմեկնի Իսրայել