Իրանի հոգևոր առաջնորդի հայտարարությունն էլ ավելի է սահմանափակում Բաքվի բռնապետի մանևրի տիրույթը.Վարդան Ոսկանյան
Քաղաքական
21:00 01/11/2023
Տարածաշրջան

Իրանի հոգևոր առաջնորդի հայտարարությունն էլ ավելի է սահմանափակում Բաքվի բռնապետի մանևրի տիրույթը.Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը  տելեգրամյան իր ալիքում գրում է.

«Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին այսօր հայտարարել է, որ իսլամական երկրները պետք է դադարեցնեն նավթի մատակարարումն Իսրայելին։

Բան այն է, որ Իսրայել նավթի զգալի ծավալների արտահանում է իրականացնում Բաքվի բարբարոսական վարչախումբը՝ Թուրքիայի տարածքով։

Իրանի հոգևոր առաջնորդի հայտարարությունն էլ ավելի է սահմանափակում առանց այն էլ էրդողանական վարչախմբի՝ Թել-Ավիվի դեմ կոշտ հռետորաբանության պատճառով սահմանափակված Բաքվի բռնապետի մանևրի տիրույթը և նրան մղում անկյուն։

Սակայն Իրանի հոգևոր առաջնորդի հայտարարության համատեքստում պակաս, մեղմ ասած, տհաճ իրավիճակում չի հայտնվում նաև էրդողանական վարչախումբը, որը Իսրայելի դեմ կոշտ հռետորաբանությամբ փորձում է իրեն ի ցույց դնել պաղեստինցիների, իբր, հովանավորի, մինչդեռ իրանական կողմն ամենաբարձր մակարդակով կոչ է անում խոսքից անցնել գործի՝ փակել Բաքու-Ջեյհանի միջոցով Իսրայելին մատակարարվող նավթը»։

Placeholder
Իրանի հոգևոր առաջնորդի հայտարարությունն էլ ավելի է սահմանափակում Բաքվի բռնապետի մանևրի տիրույթը.Վարդան Ոսկանյան