Երևանում կայանալիք սամբոյի աշխարհի առաջնությանը չեն մասնակցի Ադրբեջանը և Թուրքիան
Սպորտ
22:50 02/11/2023
Տարածաշրջան

Երևանում կայանալիք սամբոյի աշխարհի առաջնությանը չեն մասնակցի Ադրբեջանը և Թուրքիան

Երևանում կայանալիք սամբոյի աշխարհի առաջնությանը չեն մասնակցի Ադրբեջանի և Թուրքիայի մարզիկները։ Այս մասին լրագրողներին ասել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը, որի խոսքերը փոխանցել է armsport.am-ը։

Նար խոսքով 70-ից ավելի երկրներ հայտ են ներկայացրել՝ մասնակցելու Երևանում կայանալիք սամբոյի աշխարհի առաջնությանը, որը սամբոյի միջազգային ֆեդերացիայի օրացույցում մեծահասակների աշխարհի առաջնությունը տարվա խոշորագույն միջոցառումն է։

«500-ից ավելի մարզիկ, 2500-ից ավելի հյուր կընդունենք Հայաստանում։ Մեր կազմում աշխարհի ու Եվրոպայի մրցանակակիրներ են ընդգրկված, ունենք լավ մարզիկներ, որոնք լավ են պատրաստ աշխարհի առաջնությանն ու վստահ եմ՝ բարձր կպահեն մեր երկրի պատիվը»,-հայտնել է Միքայել Հայրապետյանը։

Հիշեցնենք՝ սամբոյի աշխարհի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 10-12-ը Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Placeholder
Երևանում կայանալիք սամբոյի աշխարհի առաջնությանը չեն մասնակցի Ադրբեջանը և Թուրքիան