Ռուս պրանկերների հետ Իտալիայի գործող վարչապետի զրույցը հունից հանել է նախկինին
Քաղաքական
09:45 02/11/2023
Աշխարհ

Ռուս պրանկերների հետ Իտալիայի գործող վարչապետի զրույցը հունից հանել է նախկինին

Իտալիայի նախկին վարչապետ Ջուզեպե Կոնտեն քննադատել է կառավարության գործող ղեկավար Ջորջի Մելոնիին ռուս պրանկերներ Վովանի ու Լեքսուսի հետ զրույցի բովանդակության համար։

Զրույցը նա որակել է որպես տիեզերական մասշտաբի ձախողում։ Կոնտեն ընդգծել է, որ տհաճ է գիտակցել, որ Իտալիայի կառավարության անվտանգության պրոտոկոլը   կարող է այս կերպ շրջանցվել։

«Այս զրույցի բովանդակությունն ինձ ավելի է շփոթեցնում։ Առավել անընդունելի էր պարզել, որ մեր վարչապետը խոսում է ռուս-ուկրաինական հակամարտության մասին և այն բնութագրում է բոլորովին հակառակ տերմիններով, որոնք նա օգտագործեց օրերս խորհրդարանում»,-նշել է Կոնտեն։

Նա գործող վարչապետի հայտարարությունները որակել է որպես լուրջ վնաս Իտալիային,   խաբեություն իտալացիների համար։

Նշենք, որ  պրանկերները Իտալիայի վարչապետի հետ զրույցում ներկայացել են որպես պաշտոնյա Աֆրիկայից։
 

Placeholder
Ռուս պրանկերների հետ Իտալիայի գործող վարչապետի զրույցը հունից հանել է նախկինին