Սուրբ Սոֆիայի մզկիթը հնարավոր է վերանորոգվի
Աշխարհում
09:59 02/11/2023
Տարածաշրջան

Սուրբ Սոֆիայի մզկիթը հնարավոր է վերանորոգվի

Թուրքիայի իշխանությունները ծրագրում են վերականգնել Ստամբուլի Սուրբ Սոֆիա մզկիթը։ artguide.com-ի հաղորդմամբ, ստեղծվել է գիտական խորհուրդ, որի ղեկավարությամբ ստեղծվում են վերականգնման ծրագրեր։ Հատուկ այս աշխատանքի համար պատրաստվել է նաև մզկիթի «թվային երկվորյակը»: Շենքը 1486 տարեկան է, նրա վերջին ամբողջական վերականգնումը կատարվել է 1848–1850 թվականներին։

Հիշեցնենք, որ 2020 թ. հուլիսի 10-ին Թուրքիայի պետական խորհուրդը (բարձրագույն վարչական դատարանը) չեղյալ էր համարել Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարան վերածելու մասին 1934-ի որոշումը։ Դրանից անմիջապես հետո Էրդողանը հայտարարել էր, որ հրաման է ստորագրել տաճարը մզկիթի վերածելու և այնտեղ  նամազ անցկացնելու մասին։ Առաջին համընդհանուր աղոթքը կայացել է հուլիսի 24-ին։

Սուրբ Սոֆիան հիմնադրվել է բյուզանդական կայսր Հուստինիանոս I-ի հրամանով և բացվել է 537 թվականի դեկտեմբերի 27-ին: Գրեթե 1000 տարի որպես քրիստոնեական Բյուզանդիայի գլխավոր տաճար ծառայած Սուրբ Սոֆիան մզկիթի է վերածել օսմանյան սուլթան Մեհմեթ Ֆաթիհը՝ 1453-ին Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը գրավելուց հետո։  1930-ին 4 տարով փակվելուց հետո Թուրքիայի Հանրապետության հիմնադիր նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի նախաձեռնությամբ վերածվել էր թանգարանի, որից հետո ընդգրվել էր ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ 

Placeholder
Սուրբ Սոֆիայի մզկիթը հնարավոր է վերանորոգվի