Օտարերկրացիներին և վիրավոր պաղեստինցիներին առաջին անգամ թույլ են տվել փախչել Գազայից
Քաղաքական
10:07 02/11/2023
Տարածաշրջան

Օտարերկրացիներին և վիրավոր պաղեստինցիներին առաջին անգամ թույլ են տվել փախչել Գազայից

Իսրայելա-պաղեստինյան պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ հնարավորություն է ընձեռվել օտարերկրացիներին ու վիրավոր պաղեստինցիներին լքել Գազայի հատվածը։ Արտոնված փախուստի ժամանակ հարյուրավոր մարդիկ կտրում են սահմանն ու հայտնվում Եգիպտոսում։ Այս մասին գրում է CNN-ը։

Նախատեսված էր, որ երեկ՝  չորեքշաբթի օրը 81 ծանր վիրավոր պաղեստինցիներ կտարվեն Եգիպտոս, որտեղ բուժում են ստանում մի քանի տասնյակ վիրավորներ։

Եգիպտոսի կառավարությունից հայտնել են, որ ավելի քան 360 օտարերկրյա անձնագրեր ունեցողներ նույնպես հեռացել են Գազայից Ռաֆահ սահմանային անցակետով։

Տասնյակ մարդիկ դեպի Կահիրե ճանապարհին են, որտեղից էլ  ինքնաթիռներով կվերադառնան  իրենց երկրներ: Օտարերկրացիների թվում են Ավստրիայի, Մեծ Բրիտանիայի, Հորդանանի, Սաուդյան Արաբիայի, Իտալիայի և Ճապոնիայի քաղաքացիներ։

Placeholder
Օտարերկրացիներին և վիրավոր պաղեստինցիներին առաջին անգամ թույլ են տվել փախչել Գազայից