«Հրապարակ». Ինչու են տուգանել Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությանը
Օրվա մամուլ
09:09 03/11/2023
Հայաստան

«Հրապարակ». Ինչու են տուգանել Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությանը

«Հրապարակ» թերթը գրում է.

«ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունն օրեր առաջ տուգանվել է: Խոսքը «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմի մեջ մտնող «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ի, այլ կերպ ասած` «Շանգրի Լա» խաղատան մասին է: Մեկ անգամ տուգանել են ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար, մյուսը` անկանխիկ գործարքների խախտման համար: Տուգանքի չափը երկու փաստով կազմում է 1 միլիոն 520 հազար դրամ:

Սակայն կարևորը չափը չէ, այլ՝ այն, որ տուգանելու տակ շատ քաղաքական ուղերձ կա. վերջին օրերին Գագիկ Ծառուկյանը, բազմաթիվ այլ գործարարների պես, օգնություն է տրամադրում արցախցիներին:

Նրա շրջապատի և կուսակցության անդամները հանդես են գալիս իշխանություններին ուղղված քննադատությամբ, և այդ ամենը չի վրիպում Նիկոլ Փաշինյանի աչքից, ով ուզում է, որ բիզնեսը հավատարմորեն ծառայի իրեն, ոչ մի քաղաքական պրոցեսի չմասնակցի, տարեկան մի քանի անգամ էլ իր կնոջ հիմնադրամին գումարներ փոխանցի, և վերջ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

Placeholder
«Հրապարակ». Ինչու են տուգանել Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությանը