Թափառող շունը սպանել է տարեց կնոջը
Օրվա թեմա
11:40 03/11/2023
Հայաստան

Թափառող շունը սպանել է տարեց կնոջը

Նոյեմբերի 1-ին Արմավիրի մարզի Մերձավան համայնքում առաջին օգնություն ստանալիս մահացել է 76 –ամյա կին։ Մերձավանի գյուղապետարանից Panorama.am-ին  ասացին, որ շունը հարձակվել է կնոջ վրա, կծել՝ մահը դրա հետևանքով է։

«Կինը դիմել է տվյալ տարածքի պոլիկլինիկա՝ ստանալու առաջին բուժօգնություն, ու հենց այնտեղ մահացել է»,- ասաց գյուղապետարանի աշխատակիցը։ 

Նա նշեց, որ գյուղում շատ են թափառող շները, բայց «թույլ չեն տալիս այդ թափառող շներին ինչ-որ մի բան անել»։   

«Մեծ շներ են, արտաքին տեսքն էլ զարհուրելի է։ Խմբերով են։ Գրել ենք պատկան մարմնի, բայց ոչ մի բան էլ չի արվել»,- ասաց աշխատակիցը։ 

Նա չգիտի՝ կոնկրետ այդ շունը ստերջացված է, թե ոչ, բայց նրան միշտ նկատել է նույն վայրում։  Դեպքի վայրում շանը նա նաև երեկ է տեսել։ 


 

Placeholder