Ուկրաինայից, Բրազիլիայից բերված թռչնամսում լիստերիա են հայտնաբերել
Առողջություն
11:37 03/11/2023
Հայաստան

Ուկրաինայից, Բրազիլիայից բերված թռչնամսում լիստերիա են հայտնաբերել

Սահմանային վերահսկողության արդյունքում ՍԱՏՄ-ն մի քանի երկրից բերված թռչնամսում լաբորատոր անհամապատասխանություն է հայտնաբերել։

Տեսչական մարմնից հայտնում են, որ Ուկրաինակից ներկրված թռչնամսում՝  87458 կգ եղել է անհամապատասխանություն խոնավության զանգվածային մաս և լիստերիա (Listeria monocytogenes) ցուցանիշով։

Բրազիլիայից բերվել է 51000 կ թռչնամիս, որից 25500 կգում եղել է անհամապատասխանություն ախտածին մանրէներ, այդ թվում սալմոնելաներ ցուցանիշով, 5500 կգ-ում՝  լիստերիա (Listeria monocytogenes) ցուցանիշով։

Բրազիլիայից բերված 25564 կգ խոզի մսում եղել է անհամապատասխանություն լիստերիա (Listeria monocytogenes) ցուցանիշով։

Բացի այդ, Իտալիայից դեկորատիվ փշատերև մշտադալար ծառեր (եղևնի)՝ 16 հատ (19260 կգ), երկիր է մուտք գործել առանց բուսասանիտարական հավաստագրի։

Placeholder
Ուկրաինայից, Բրազիլիայից բերված թռչնամսում լիստերիա են հայտնաբերել