Արևմուտքին Հայաստանը պետք է ու հետաքրքիր է բացառապես որպես հակառուսականության կենտրոն. Քաղաքագետ
Մեկնաբանություններ
13:25 04/11/2023

Արևմուտքին Հայաստանը պետք է ու հետաքրքիր է բացառապես որպես հակառուսականության կենտրոն. Քաղաքագետ

«Վերջը պարզվե՞ց, աշխարհում կա՞ պետություն, որ պատրաստ է Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ սանկցիաներ կիրառել, երբ հայ ժողովրդի նկատմամբ անգամ ամենածանր հանցանքները գործեցին»,-նման հարցադրում է արել քաղաքագետ Արա Պողոսյանը։

Նա ընդգծել է՝ չկա ու չի լինելու, ու ասել եմ` չի անցնի մի քանի տարի, ու նույն էնտուզիազմով դավաճան եք անվանելու նաև Արևմուտքին, հայհոյելու են հատկապես նրանք, ովքեր այսօր հայհոյում են Ռուսաստանին։

«Ընդամենը նայեք Արամ Զ . Սարգսյանին, թե տարիների ընթացքում ինչպես փոխվեց` Ռուսաստան պաշտպանելուց մինչև ատել։

Արևմուտքին Հայաստանը հետաքրքիր չէ որպես հակաթուրքական պետություն, Արևմուտքին Հայաստանը պետք է ու հետաքրքիր է բացառապես որպես հակառուսականության կենտրոն։
Իսկ մտածե՞լ եք, թե ինչ կլինի, եթե Արևմուտքը ինչ որ պահից փոխի Ռուսաստանի նկատմամբ իր վերաբերմունքը և վերադառնա 1990-2000 թվականների կոնցեպտին` Ռուսաստանի «դեմոկրատիզացիա» (մոտավորապես ինչպես Սաուդյան Արաբիայում) տևական և փափուկ աշխատանքի միջոցով։

Ազնիվ եղեք և ասեք, այդ դեպքում ինչ է սպասվում Հայաստանին, երբ ձեր կոնցեպտը Հայաստանի անվտանգության ապահովման մասով կախված է արտաքին կողմնորոշման հետ։

Հավելեմ, որ Ռուսաստանն էլ Հայաստանի համար սանկցիոն քաղաքականություն չի վարելու երբեք, ու հանկարծ չլինի այնպես, որ մի օր Սամվել Շահրամանյանի նման հարցազրույց տաք և ասեք, որ վերջին պահին հասկացաք, որ միայնակ ենք։
Այս գլխից ասեմ` միայնակ ենք լինելու մեր անվտանգության ապահովման գործում, քանի դեռ չունենք կայացած և տեխնոլոգիական բանակ, որը ի վիճակի է քանդ ու քարափի վերածել թշնամու հողը»,-գրել է նա։

Placeholder
Արևմուտքին Հայաստանը պետք է ու հետաքրքիր է բացառապես որպես հակառուսականության կենտրոն. Քաղաքագետ