«FIDE Grand Swiss» մրցաշարում Սամվել Տեր-Սահակյանը պարտության է մատնել աշխարհի ուժեղագույն շախմատիստ Ռիխարդ Ռապորտին
Օրվա թեմա
09:41 04/11/2023
Հայաստան

«FIDE Grand Swiss» մրցաշարում Սամվել Տեր-Սահակյանը պարտության է մատնել աշխարհի ուժեղագույն շախմատիստ Ռիխարդ Ռապորտին

FIDE Grand Swiss մրցաշարի 9-րդ խաղափուլում Սամվել Տեր-Սահակյանը սև խաղաքարերով պարտության է մատնել աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկին՝ Ռիխարդ Ռապորտին։Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերցիան։

Նշվում է նաև, որ Մանուել Պետրոսյանն էլ հաղթել է ամերիկացի գրոսմայստեր Ջեֆերի Սյոնգին:

Գաբրիել Սարգսյանի և Հայկ Մարտիրոսյանի խաղերն էլ ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

Այսպիսով, 9 խաղափուլից հետո Սամվել Տեր-Սահակյանը և Մանուել Պետրոսյանը ունեն 5.5 միավոր և գտնվում են համապատասխանաբար 17-րդ և 20-րդ հորիզոնականներում: Շանթ Սարգսյանը և Գաբրիել Սարգսյանը ունեն 4.5 միավոր, Հրանտ Մելքումյանը և Հայկ Մարտիրոսյանը՝ 4 միավոր։

Ֆեդերացիայից նաև հայտնում են, որ կանանց մրցաշարում Մարիամ Մկրտչյանը հաղթել է գրոսմայստեր Թանհ Թրանգ Հոանգին և այժմ ունի 4 միավոր: Իսկ Էլինա Դանիելյանն ունի 3 միավոր:


 

Placeholder