Մահացել է «Կլոն» հեռուստասերիալից հայտնի աստղը
Հասարակություն
17:02 04/11/2023
Աշխարհ

Մահացել է «Կլոն» հեռուստասերիալից հայտնի աստղը

69 տարեկան հասակում մահացել է բրազիլացի դերասանուհի Էլիզանջելան։ Նա առավել հայտնի է «Կլոն» հեռուստասերիալից, որտեղ  մարմնավորել է Նոեմիային։  Այս մասին հայտնում է Globo-ն։

Էլիզանջելան հոսպիտալացվել է և մահացել Գուապիմիրինայի հիվանդանոցներից մեկում՝ սրտի կաթվածի  հետևանքով։

2021 թվականի հունվարին Էլիզանջելան ծանր վիճակով հոսպիտալացվել է կորոնավիրուսի վարակի հետևանքով, բայց դրանից հետո նա չի հրաժարվել իր հակապատվաստային հայացքներից և չի պատվաստվել։

Հիշեցնենք, որ «Կլոն» ֆիլմում Էլիզանջելան խաղացել է  Նոեմիայի՝ Մուստաֆայի կնոջ դերը։



Placeholder
Մահացել է «Կլոն» հեռուստասերիալից հայտնի աստղը