Հայաստանում սեռով պայմանավորված աբորտների հետընթաց կա. Ավանեսյան
Առողջություն
11:45 06/11/2023
Հայաստան

Հայաստանում սեռով պայմանավորված աբորտների հետընթաց կա. Ավանեսյան

«Սեռով պայմանավորված աբորտների մասով մինչև 2021 թվական մենք ցուցանիշների բավական լավացում ունեինք։  Այնուհետև,  նաև պատերազմով պայմանավորված, ցավոք սրտի, որոշակի հետադարձ ընթացք ենք նկատել»,- Ազգային ժողովում 2024 թվականի բյուջեի քննակման ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նրա խոսքով, իրականացնում են թե տեղեկատվական, թե գովազգային արշավներ։

«Կարևոր է ամբողջ հասարակության ներգրավումն ու կարծրատիպերի կոտորումը, և հնարավորություն ընձեռել ցանկացած բալիկի ծվելուն անկախ սեռից»,- ասաց առողջապահության նախարարը։

Խոսելով ծնելիության մասին, Ավանեսյանն ասաց, որ ծնելիության խթանումը իրագործվում է  համապարփակ ծրագրերի շնորհիվ, առողջապահության գործոնն այստեղ կարևոր, բայց ոչ շատ մեծ ազդեցություն ունեցող է։

«Երեխա ունենալու որոշումը կայացնելուց հետո առողջապահական գործոնը շատ կարևոր է դառնում։ Պետությունը իրականացնում է մեծ, ծավալուն  ծրագրեր»,- ասաց Ավանեսյանը։

Placeholder
Հայաստանում սեռով պայմանավորված աբորտների հետընթաց կա. Ավանեսյան