Գենադի Չաստյակովը մահացել է իր ծննդյան օրը՝ նենգ նվերը բացելիս
Քաղաքական
23:38 06/11/2023
Աշխարհ

Գենադի Չաստյակովը մահացել է իր ծննդյան օրը՝ նենգ նվերը բացելիս

Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին մեկնաբանել է իր օգնական Գենադի Չաստյակովի սպանությունը, որը տեղի է ունեցել նոյեմբերի 6-ին Կիևի մարզի Չայկի գյուղում։

«Աննկարագրելի ցավ և ծանր կորուստ Ուկրաինայի զինված ուժերի և անձամբ ինձ համար։ Այսօր ողբերգական հանգամանքներում՝ ծննդյանս օրը, ընտանեկան շրջապատում մահացավ իմ օգնական և մտերիմ ընկեր, մայոր Գենադի Չաստյակովը։ Անհայտ պայթուցիկ սարքը գործի է դրվել նվերներից մեկում։ Մենակ են մնացել նրա կինը և չորս երեխաները։ Խորին ցավակցությունս եմ հայտնում ընտանիքին»,-zn.ua-ն հայտնում է, որ այդ մասին իր Telegram-ի ալիքում գրել է Զալուժնին։

Գերագույն գլխավոր հրամանատարն ընդգծել է, որ լայնամասշտաբ ներխուժման սկզբից Չաստյակովը «հուսալի թիկունք էր իր համար՝ իր կյանքը ամբողջությամբ նվիրելով Ուկրաինայի զինված ուժերին և ռուսական ագրեսիայի դեմ պայքարին»։

«Պատճառներն ու հանգամանքները կպարզվեն նախաքննության ընթացքում»,-հավելել է Զալուժնին։

Placeholder
Գենադի Չաստյակովը մահացել է իր ծննդյան օրը՝ նենգ նվերը բացելիս