Գուտերեշ. Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամը վերաճել է «մարդկության ճգնաժամի»
Աշխարհում
23:03 06/11/2023
Աշխարհ

Գուտերեշ. Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամը վերաճել է «մարդկության ճգնաժամի»

Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) ցամաքային գործողությունների և օդային հարվածների զոհ են դառնում քաղաքացիական անձինք և քաղաքացիական ենթակառուցվածքները: TASS-ը հայտնում է, որ այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Մերձավոր Արևելքին նվիրված մամուլի ասուլիսում։

«IDF-ի ցամաքային գործողությունները և շարունակվող ռմբակոծությունները հարվածում են խաղաղ բնակիչներին, հիվանդանոցներին, փախստականների ճամբարներին, մզկիթներին, եկեղեցիներին և ՄԱԿ-ի տեղակայման վայրերին, այդ թվում՝ ապաստարաններին: Ոչ ոք ապահով չէ»,-ասաց նա:

Գուտերեշի խոսքով՝ Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամը վերաճել է «մարդկության ճգնաժամի»։ «Գազայի մղձավանջն ավելին է, քան հումանիտար ճգնաժամը, դա մարդկության ճգնաժամ է»,-ասել է նա։

«Սաստկացող հակամարտությունը ցնցում է աշխարհն ու տարածաշրջանը և, ամենաողբերգականը, ոչնչացնում է այդքան անմեղ կյանքեր»,-հավելել է նա։

Placeholder
Գուտերեշ. Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամը վերաճել է «մարդկության ճգնաժամի»