ՄԱԿ-ում հայտարարել են Գազայի հակամարտության պատճառով կազմակերպությունում ամենամեծ կորուստների մասին
Աշխարհում
09:40 06/11/2023
Աշխարհ

ՄԱԿ-ում հայտարարել են Գազայի հակամարտության պատճառով կազմակերպությունում ամենամեծ կորուստների մասին

ՄԱԿ-ի պաղեստինյան փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման գործակալության աշխատակիցների թիվը, որոնք զոհվել են Գազայի հատվածում, հասել է 88-ի՝ ավելի շատ, քան որևէ այլ հակամարտությունում։ Այս մասին ասված է համաշխարհային կազմակերպության հումանիտար գերատեսչությունների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ:

«Սա ՄԱԿ-ի ամենամեծ կորուստն է, որը երբևէ գրանցվել է մեկ հակամարտության ընթացքում», - ընդգծվում է փաստաթղթում։

Այն ստորագրել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) գործադիր տնօրեն Քեթրին Ռասելը և այլք:

Նրանք կրկին կոչ են արել ազատ արձակել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից գերեվարված պատանդներին և դադարեցնել կրակը Գազայի հատվածում:

«Անցել է 30 օր։ Ամեն ինչ սահման ունի: Դա պետք է դադարեցվի հիմա»,- հայտարարել են նրանք։

Placeholder
ՄԱԿ-ում հայտարարել են Գազայի հակամարտության պատճառով կազմակերպությունում ամենամեծ կորուստների մասին