Պաղեստինից հաղորդում են, որ Իսրայելն արդեն 35,000 տոննա պայթուցիկ է նետել Գազայի վրա
Քաղաքական
21:58 06/11/2023

Պաղեստինից հաղորդում են, որ Իսրայելն արդեն 35,000 տոննա պայթուցիկ է նետել Գազայի վրա

Իսրայելը 35 հազար տոննա պայթուցիկ է նետել Գազայի հատված այն բանից հետո, երբ հոկտեմբերի 7-ին սկսվեց Մերձավորարևելյան հակամարտության սրումը։ Այսպիսի հայտարարություն է արել ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Ուսամա Համդանը՝ Բեյրութում կայացած մամուլի ասուլիսում։

«Օկուպանտները 35 հազար տոննա պայթուցիկ են նետել Գազայի հատվածի վրա, ինչը գերազանցում է միջուկային ռումբի կիրառումը»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Համդանի խոսքերն է մեջբերում Al Jazeera հեռուստաալիքը։

Քաղբյուրոյի անդամը նաև ընդգծել է, որ «Երուսաղեմի և Իսրայելի ժառանգության նախարար Ամիչայ Էլիահուի հայտարարությունը Գազայի հատվածում միջուկային զենք կիրառելու հնարավորության մասին հստակ խոստովանություն է, որ օկուպանտներն ունեն միջուկային ռումբ»:

Placeholder
Պաղեստինից հաղորդում են, որ Իսրայելն արդեն 35,000 տոննա պայթուցիկ է նետել Գազայի վրա