Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գազայի հատվածում որոշ վիրավորներ անդամահատման են ենթարկվում առանց անզգայացման՝ դեղորայքի պակասի և հիվանդանոցներ մուտք գործելու հետ կապված խնդիրների պատճառով, սակայն նման վիրահատությունների մասնաբաժինը հայտնի չէ:«ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ Ժնևում ճեպազրույցի ժամանակ այդ մասին ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) խոսնակ Քրիստիան Լինդմայերը։
«Գազայի հատվածում վիրավորներին անդամահատում են անում առանց անզգայացման: Ես չգիտեմ, թե ինչ համամասնություն է կազմում, դա կարող է լինել անդամահատումների 10 %-ը, 20 %-ը կամ նույնիսկ մեկ անգամ, հարցը դա չէ, նույնիսկ եթե դա եղել է մեկ անգամ, դա անընդունելի է»,-ասաց նա:
Ճեպազրույցի ժամանակ նա բացատրեց, որ Գազայում անզգայացնող միջոցների և այլ դեղամիջոցների պակաս կա, իսկ հիվանդանոցները գերբեռնված են, ինչը դժվարացնում է հազարավոր վիրավորների բժշկական օգնության հասանելիությունը։