Հրթիռների գործով անցնող ՀՀ ԶՈւ ավիացիայի վարչության նախկին պետը կալանքից ազատվել է
Իրավունք
23:07 07/11/2023
Հայաստան

Հրթիռների գործով անցնող ՀՀ ԶՈւ ավիացիայի վարչության նախկին պետը կալանքից ազատվել է

Հակակոռուպցիոն դատարանում այսօր հրթիռների գործով հերթական դատական նիստն է տեղի ունեցել: 168.am-ը հայտնում է, որ դատաքննությունը թևակոխել է ամբաստանյալների հարցաքննության փուլ:

«Մեր տեղեկություններով, այս գործով անցնող ՀՀ զինված ուժերի ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանի նկատմամբ կալանքը այլընտրանքային խափանման միջոցով փոխարինելու Վերաքննիչ դատարանի բեկանված և նոր քննության ուղարկված միջնորդության վերստին քննարկման արդյունքում դատարանը որոշել է Մուրադյանի նկատմամբ կիրառել տնային կալանք խափանման միջոցը»,-ասվում է լուրում:

Placeholder
Հրթիռների գործով անցնող ՀՀ ԶՈւ ավիացիայի վարչության նախկին պետը կալանքից ազատվել է