Սիրիայի արևելքում հրթիռակոծվել է ամերիկյան բազան
Աշխարհում
19:57 07/11/2023
Աշխարհ

Սիրիայի արևելքում հրթիռակոծվել է ամերիկյան բազան

Սիրիայի արևելյան Դեր Զոր նահանգում գտնվող Կոնիկո գազային հանքավայրում գտնվող ամերիկյան բազան հրթիռակոծվել է։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է տեղական աղբյուրը։

«Երեք պայթյուն է լսվել Դեր Զորի հյուսիսում գտնվող Կոնիկո գազային հանքավայրում ամերիկյան բազայի վրա հրթիռային հարձակման հետևանքով»,- ասել է աղբյուրը:

Ավելի վաղ Իրաքի իսլամական դիմադրությունը, որը ներառում է շիա զինված խմբավորումներ, հայտարարել էր, որ անօդաչու սարքերի օգնությամբ հարձակվել է Դեր Զորում գտնվող ամերիկյան Green Village բազայի վրա։

 

Placeholder
Սիրիայի արևելքում հրթիռակոծվել է ամերիկյան բազան