Հայաստանի տղամարդկանց բասկետբոլի բարձրագույն խմբի առաջնությունում հաղթանակն է տոնել «Էրեբունին»
Սպորտ
18:30 07/11/2023
Հայաստան

Հայաստանի տղամարդկանց բասկետբոլի բարձրագույն խմբի առաջնությունում հաղթանակն է տոնել «Էրեբունին»

Հայաստանի տղամարդկանց բասկետբոլի բարձրագույն խմբի առաջնությունում իր երկրորդ հաղթանակը տոնեց «Էրեբունին»: 

Նա առավելության հասավ  բանակայինների նկատմամբ՝ 94:91: Գրանցված հաշիվն ինքնին վկայում է պայքարի լարվածության մասին: Հետաքրքիր, դիտարժան դրվագներ շատ եղան, որոնք գրավչություն  հաղորդեցին մրցությանը:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը էրեբունցի Մխիթար Վարդանյանն էր՝ 45 միավոր: Նա նաև 13 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 4 արդյունավետ փոխանցում:

Նոյեմբերի 8-ին. ժամը՝ 21:30-ին, Օլիմպավանում կսկսվի «Ուրարտու» - «Էրեբունի» մրցամարտը:

Placeholder
Հայաստանի տղամարդկանց բասկետբոլի բարձրագույն խմբի առաջնությունում հաղթանակն է տոնել «Էրեբունին»