Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
G7 երկրները կոչ են արել Ադրբեջանին ամբողջությամբ կատարել միջազգային հումանիտար իրավունքով ստանձնած պարտավորությունները
Յոթնյակի (G7) երկրները մտահոգված են Ադրբեջանի ռազմական գործողություններից հետո Լեռնային Ղարաբաղից հայերի հարկադիր վերաբնակեցմամբ։ Այս մասին ասված է G7-ի արտաքին կապերի գերատեսչությունների ղեկավարների Տոկիոյում կայացած երկօրյա հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարության մեջ, որին անդրադարձել է ՏԱՍՍ-ը։
«Մենք մեծապես անհանգստացած ենք Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողությունից հետո Լեռնային Ղարաբաղից հայերի վերաբնակեցման հումանիտար հետևանքներով։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին լիովին կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունները և ողջունում ենք իրենց տները հարկադրբար լքած մարդկանց հրատապ հումանիտար կարիքները բավարարելու ուղղությամբ միջազգային ջանքերը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Հայտարարության մեջ նշվում է, որ G7-ն աջակցում է «Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և երկարատեև խաղաղություն հաստատելուն ուղղված քայլերին՝ հիմնված ուժի չկիրառման, ինքնիշխանության հարգման, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա»։