Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Լույս». ՀՀ կառավարության կանխատեսումների չափ լավատեսական չեն ԱՄՀ-ի, ԱԶԲ-ի և ՀԲ-ի կանխատեսումները
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հրապարակել է մամուլի հաղորդագրություն, որը հակիրճ ներկայացնում է ԱՄՀ առաքելության ս. թ. սեպտեմբերի 13-ից 25-ը Հայաստան կատարած այցի նախնական արդյունքները: Դրանում մասնավորապես նշվում է, որ Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է, որ Հայաստանի տնտեսական աճը կթուլանա՝ 2023 և 2024 թվականներին հասնելով համապատասխանաբար 7 և 5 տոկոսի: Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումների վերաբերյալ իր վերլուծության մեջ նշել է «Լույս» հիմնադրամը։
«Ուշագրավ է, որ ՀՀ կառավարության կանխատեսումների չափ լավատեսական չեն նաև Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) կանխատեսումները։ Ըստ ԱԶԲ կանխատեսման տնտեսական աճը 2023 թվականին կկազմի 7%, 2024-ին՝ 5.5%, իսկ ՀԲ կանխատեսումն ավելի հոռետեսական է՝ համապատասխանաբար 6.6 և 4.3 տոկոս։
Այնինչ, 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծում, որն արդեն արժանացել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանը, ամրագրված է, որ 2024թ. ՀՀ տնտեսական աճը կազմելու է առնվազն 7%»,- նշում են «Լույս» հիմնադրամից:
Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից հրապարակված մամուլի հաղորդագրության պաշտոնական հղումը՝ այստեղ։
Ասիական զարգացման բանկի կանխատեսումների պաշտոնական հղումը՝ այստեղ:
Համաշխարհային բանկի կանխատեսումների պաշտոնական հղումը՝ այստեղ: