Ունենք նույն ժողովուրդը, որ ոչ մի բան չի հասկանում, իր անցած ճանապարհից բան չի քաղում
Քաղաքական
14:43 08/11/2023
Հայաստան

Ունենք նույն ժողովուրդը, որ ոչ մի բան չի հասկանում, իր անցած ճանապարհից բան չի քաղում

44-օրյա պատերազմից երեք տարի է անցել։ Ի՞նչ ունեինք մինչև պատերազմն ու ի՞նչ ունենք դրանից հետո. այս հարցը Panorama.am-ը տվեց քաղաքացիներին, որոնցից շատերը սրտնեղեցին և չցանկացան պատասխանել։

«Ավելի լավ է չխոսեմ էլի»։

«Խնդրում եմ, մի՛ հարցրեք»,-ասացին նրանք։

Մի տղամարդ էլ նշեց, որ հիմնական սխալը ժողովրդի՝ սեփական պատմությունից դասեր չքաղելն է.«Ինչ ունեինք, հիմա էլ նույնն ունենք. Նույն ժողովուրդը, որ ոչ մի բան չի հասկանում, իր անցած ճանապարհից ոչ մի բան չի քաղում։ Էդ ունենք, դրա համար էլ էս ամեն ինչը հիմա տենց ա, ոչ մի ուրիշ բան չի փոխվել»։

«Հիմա խաղաղություն ա»,-կարծում է քաղաքացիներից մեկը։

«Գիդում չեմ, ոնց որ նորմալ ա»,-ենթադրեց մեկ այլ քաղաքացի։

Placeholder